«Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները

Գրեթե յուրաքանչյուր աղջիկ երազում է մասնակցել որևէ շքեղ միջոցառման և համաշխարհային բազմաթիվ աստղերի նման անցնել հանդիսատեսի առջևով` ցուցադրելով իր խենթացնող զգեստը։
Sputnik

Ոչ բոլորին է հաջողվում միշտ արժանավայել տեսք ունենալ։ Երբեմն, զգեստների թափանցիկ հատվածները, որոնք այդքան շատ են սիրում հայտնիները, կարող են փչացնել կերպարը և ընդգծել կազմվածքի բոլոր թերությունները։ Դիտեք ինքներդ։

Իրինա Շեյք

Հայտնի ռուս մոդել, որը ժամանակին գերել է այնպիսի մաչոների` ինչպիսին են Քրիշտիանու Ռոնալդուն և Բրեդլի Քուփերը։ Վերջինից, ի դեպ, նա վերջերս է բաժանվել։ Թեև Բրեդլիից նա հիանալի դուստր ունի` Լեյան։

«Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները

Իրինան միշտ էլ հայտնի է եղել իր կատարյալ կազմվածքով։ Սակայն տեսեք, թե ինչ է անում անհաջող ընտրված զգեստը կամ վատ ռակուրսը։

Ջեյմի Ալեքսանդր

35-ամյա ամերիկացի դերասանուհին, որը հայտնի է «Տոր» եռապատումում իր մարմնավորած դերով, ֆիլմի պրեմիերային է ներկայացել բավական տարօրինակ զգեստով։

«Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները

Ալեքսանդրան երկար սև զգեստ է հագել, որը լրացնում էին ոչ այնքան տեղին կարված թափանցիկ հատվածները։

Իրինա Ալեգրովա

«Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները

Ռուսաստանցի հայտնի երգչուհին նույնպես չի դադարում ապշեցնել հանդիսատեսին իր կիսաթափանցիկ զգեստներով։ Անկախ պատկառելի տարիքից` երգչուհին 67 տարեկան է, նա առանց ամաչելու գրեթե «մերկ» զգեստներ է հագնում։ Ահա դրանցից մեկը։

Էմիլի Ռատակովսկի

Սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին, որը համագործակցել է այնպիսի պարբերականների հետ, ինչպես Forever 21–ն ու Nordstrom–ն են, հիրավի գեղեցիկ մարմին ունի։ Նրա արտաքին տվյալներին կնախանձեր ցանկացած աղջիկ։

«Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները

Ամսագրերից մեկի երեկույթին Էմիլին ներկայացել է չափազանց բաց զգեստով։ Սակայն այս զգեստը թաքցրել է նրա գծած կազմվածքը։

Նիկի Մինաժ

Ռեփի էպատաժային թագուհի Նիկի Մինաժը հաճախ հանդիսատեսի առաջ ներկայանում է բաց զգեստներով։ Ահա թափանցիկ այն զգեստներից մեկը, որոնք երևակայության համար քիչ տեղ են թողնում։

«Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները

Հեյթերները, իհարկե, երկար սպասել չտվեցին` աստղերի հասցեին տարատեսակ անբարյացակամ մեկնաբանություններ հղելով. «Ավելի լավ էր միանգամից մերկ դուրս գայիք, ինչի համար է այս պայմանականությունը»։

Բիլզերյանի 11 «ծտերը»․ ամերիկահայ մեծահարուստը կրկին շրջապատված է կիսամերկ գեղեցկուհիներով

Սակայն ոչինչ տեղում չի դոփում, այդ թվում և նորաձևությունը։ Համոզված ենք, աստղերը դեռ շատ առիթներ կունենան զարմացնելու իրենց երկրպագուներին և «հակաերկրպագուներին»։