Թուրքական դատարանը Դինքին սպանողին դատապարտել է 25 տարվա ազատազրկման

Սպանությունը կատարողների նկատմամբ նոր դատավճիռներ են կայացվել։ Մի քանի պետական չինովնիկների են դատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Թուրքիայի դատարանը Հրանտ Դինքի սպանության մասին գործով մի քանի դատավճիռ է կայացրել, փոխանցում է «Ակոս» թերթը։

9 մեղադրյալի գործը առանձին վարույթում են քննում` դատավճիռն արագացնելու համար։ Բացի այդ նույն գործով մի քանի պետական չինովնիկ է անցնում։ Նրանց նկատմամբ առանձին դատավճիռներ կկայացվեն։

Ստամբուլի փողոցներից մեկն այսուհետ կկրի Հրանտ Դինքի անունը

Սպանությունը կատարած Օգյուն Սամասթը դատապարտվել է 22 տարի և 8 ամիս, իսկ զինված խմբավորմանը մասնակցելու համար ևս 2 տարի 6 ամիս ազատազրկման, ընդամենը` 25 տարի և 2 ամիս։

Կազմակերպիչներից մեկը` Էրհան Թունջելը դատապարտվել է 99 տարի և 6 ամիս ժամկետով։ Նրան դատապարտել են նաև Տրապիզոնի «Մաքդոնալդսում» կազմակերպած ահաբեկչության համար։ 2004 թվականի հոկտեմբերին այստեղ տեղի ունեցած պայթյունից 6 մարդ է վիրավորում ստացել։

Յասին Հայալն ավելի վաղ արդեն ցմահ ազատազրկման էր դատապարտվել Դինքի սպանությունը կազմակերպելու համար։ Այժմ նա առանձին ևս 7,5 տարի է ստացել հանցավոր խմբավորում ձևավորելու համար։

Ջեմալ փաշայի թոռը Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել սոցցանցում

Մյուս մեղադրյալներից` Զեյնել Աբիդին Յավուզը 12 տարի և 6 ամիս է ստացել, Ահմեդ Իսկանդերն ու Էրսին Յոլջուն` յուրաքանչյուրը 1 տարի և 10 ամիս և Թունջայ Ուզունթալը` 15 տարի։ Արդարացվել են Օսման Խայալն (Յասին Խայալի եղբայր) ու Սալիհ Հաջիսալիհօղլուն։

Հրանտ Դինքը (1954 - 2007) հայկական ծագում ունեցող լրագրող էր Թուրքիայում։ Բազմիցս խոսել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի և այլ ժողովուրդների ցեղասպանության մասին։ 2007 թվականի հունվարին սպանվել է թուրք ազգայնամոլ ծայրահեղականների կողմից։