Պապը սպանել է նորածին թոռանը` նրան ալկոհոլ տալով

Չինաստանում մեկ ամսական երեխան կես ժամ է միայն ապրել այն բանից հետո, երբ նրանք ոգելից խմիչք են տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Պեկինում տղամարդը սպանել է նորածին թոռանը` ալկոհոլային խմիչք տալով նրան։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մագնիտոգորսկում շենքի փլատակների տակից նորածնին ողջ են գտել
 

Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընտանիքը տոնում էր փոքրիկի ծննդյան մեկամսյակը։

Երեխայի պապիկը նրան գրկած կենաց է ասել, այնուհետև բաժակի ալկոհոլը խմեցրել նրան։ Դա տեսնելով` մայրը խլել է երեխային սկեսրայրի ձեռքից, բայց նորածնին չի օգնել նույնիսկ շտապ հոսպիտալացումը. նա կես ժամ անց մահացել է։

Բժիշկները ախտորոշել են նրա մոտ ալկոհոլային թունավորում։

Կինը, իմանալով որդու մահվան մասին, ծեծի է ենթարկել ամուսնու հորը։

Երեխային տանն է ծննդաբերել, հետո զանգել բժշկին. ջրատարում գտած նորածնի դեպքի մանրամասները