Երեկ` հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 2 քաղաքացի վիրավորվել են:
Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի տեսանյութում երևում է, թե ինչպես են բախումներ առաջանում ցուցարարների և ոստիկանների միջև։ Բորբոքված ցուցարարներից մեկը հանում է վերնաշապիկը` իր ստացած վնասվածքները ցուցադրելու համար և բղավոցով դիմում վարչապետին։
«Պարոն Փաշինյան, օրինական երկիրդ ա, մարդիկ սոված դուրս են եկել փողոց, երևանցիք` կուշտ փորով հաստավիզները, եկել են քո իջևանցու վրա, քո հարևանի վրա»,–ասում է նա
Այսօր դեպքի վայր էր մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Իջևան էին տեղափոխվել նաև մեծ քանակությամբ ոստիկանության ուժեր։
Մյուսներն ո՞ւր են . Փաշինյանը պահանջում է գտնել Իջևանի դեպքերի բոլոր մասնակիցներին