Չկայացած հանգիստ Թուրքիայում. «սև ցուցակները» խաթարել են մարդկանց արձակուրդը

Ռուսաստանցի կնոջն ընտանիքի հետ թույլ չեն տվել հանգստի մեկնել Թուրքիա, այն պատճառով, որ նրա անունն ու ազգանունը ներառված են եղել սահմանային անցակետի «սև ցուցակում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ռուսաստանցի Օլգա Վոլկովային, որն Անթալիա էր ժամանել հանգստի, թույլ չեն տվել մուտք գործել երկիր և նույն օրը արտաքսել են Մոսկվա։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, 2012 թվականին նրա անվանակիցը, որի ծննդյան ամսաթիվը ևս համընկնում էր, հայտնվել էր այս երկրի սև ցուցակում` օրենք խախտելու համար. այդ կնոջ մուտքը Թուրքիա ընդմիշտ փակել էին։ Այդ օրվանից նույն անունն ու ազգանունն ունեցող ռուսաստանցիներին երկիր մուտք գործել թույլ չեն տալիս։ Այս մասին հայտնում է RT–ն։

Ռեստորան հնագույն բնակավայրի տեղում. Սյունիքի իշխանությունները կկարողանա՞ն լուծել խնդիրը

Վոլկովայի դեպքը միակը չէ։ Անցած տարիներին որոշ այլ ռուսաստանցիներ ևս տուժել էին թուրք սահմանապահների ֆորմալ մոտեցումից։ Օրինակ` 2017 թվականին Թուրքիայի սահմանային վերահսկման սև ցուցակներում ավելի քան 4 հազար ռուսաստանցի էր հայտնվել։ Վոլկովայից բացի, Թուրքիա մուտք գործելիս, ձերբակալել էին ռուսաստանցի Դմիտրի Պետրովին. նրա անվանակցին նույնպես ավելի վաղ մեղադրել էին երկրի տարածքում հանցագործություն կատարելու համար։

Միևնույն ժամանակ, զբոսաշրջային ինդուստրիայի ռուսական միության փոխնախագահ Օլգա Սանաևայի խոսքով` ցանկացած ոք, ով արտասահման է մեկնում հասկանում է, որ անձնագրային ստուգում անցնելիս ընդունող երկիրն իրավունք ունի նաև մերժելու։

Փառատոները Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնելու խնդրի լավագույն լուծումն են. Ապրեսյան

«Արտասահման մուտք գործել թույլ չտալու դեպքեր լինում են, սակայն չեմ կարող ասել, որ հաճախակի։ Ընդ որում, մարդիկ հաճախ չեն հասկանում, թե որն է նրանց մերժելու պատճառը։ Սակայն ցանկացած ընդունող երկիր դրա իրավունքն ունի», – նշել է փորձագետը։