ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի վերաքննիչ դատարանը Կիևի մարզի Տետիև քաղաքի բնակչին անմեղ է ճանաչել: Նա քաղաքապետին անվանել է «Գանդոն», իսկ քաղաքապետը դա որպես անձնական վիրավորանք է ընդունել: Տղամարդը կարողացել է դատարանում ապացուցել, որ ինքը քաղաքապետին համեմատել է ֆրանսիացի գրողի հետ: Այս մասին հայտնում է Судебный репортер–ը։
Ռոսկա գետում ձկների բազմացմանը վերաբերող քննարկման ժամանակ այդ մարդը, մատնանշելով քաղաքապետին, ասել է. «Նմանատիպ Գանդոնները սուտ բաներ են գրում»:
Այս դեպքից հետո քաղաքապետը որոշել է պատժել տղամարդուն: Պաշտոնյան դիմել է դատարան, որն էլ մեղավոր է ճանաչել տղամարդուն և 51 գրիվնայի (մոտավորապես 2 $) չափով տուգանք սահմանել:
Սակայն տղամարդը չի հանձնվել և դիմել է Վերաքննիչ դատարան: Նա վստահեցրել է, որ «Գանդոն» ասելով` քաղաքապետին համեմատել է ֆրանսիացի գրող Իվ Գանդոնի հետ: Նրա խոսքով՝ քաղաքապետը ֆանտաստիկ բաներ է պատմում, ինչպես հայտնի գրողը:
Դատարանին համոզել է նրա ասածը, տղամարդուն արդարացրել են, իսկ գործը` փակել։