Հայաստանյան հուլիսն այս տարի «խառնել է ալիքները». եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին ջերմաստիճանի տատանումներ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik.Հայաստանի առանձին շրջաններում այսօր և վաղը կարճատև անձրևներ կգրանցվեն։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` նշելով, որ անձրևները կուղեկցվեն ամպրոպով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Հարսնացուն հյուսիսից, կամ ինչպես էր ռուս հարսը խառնել սկեսրոջ դոշակն ու թոշակը

Ըստ կանխատեսումների` հուլիսի 12-ին և 13-ին նման եղանակ կգրանցվի Հայաստանի շրջանների զգալի մասում։

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի։

Երևանում այսօր և վաղը տեղումներ չեն գրանցվի, իսկ հուլիսի 12-13-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 33-35 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +18 աստիճան։