Մետաղական աղբով լցված բեռնատարներն արգելափակել են ՊԵԿ–ի մուտքը

Պետեկամուտների կոմիտեի տարածքում հավաքվել են ոստիկանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Մետաղի ջարդոնով բեռնված երկու ավտոմեքենա փակել են Պետեկամուտների կոմիտեի մուտքը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

«Հայաստանում տոննաներով երկաթ է փոշիանում». բիզնեսը դեմ է ջարդոնի արտահանման տուրքին

Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։

Մանրամասները` այստեղ։

Հիշեցնենք` հունիսի 20-ին, մետաղական թափոնների արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերության ներկայացուցիչներ մետաղյա ջարդոններով բեռնված բեռնատարներով բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ։ Նրանք բողոքում էին պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։

Նշենք, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթում ներառված «Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծով մետաղի թափոնների արտահանման համար պետտուրք սահմանելու օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովում է, և այն չի հաստատվել։

«Հայաստանում տոննաներով երկաթ է փոշիանում». բիզնեսը դեմ է ջարդոնի արտահանման տուրքին