Հրդեհ է բռնկվել ՊԵԿ–ի շենքում

Հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Հրդեհ է բռնկվել ՀՀ պետեկամուտների կոմիտեի շենքում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 8-ին, ժամը 21:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու 1 հասցեում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կինն այրվել է ամուսնու աչքի առաջ. ովքեր են Արարատի ավտովթարից մահացածները. մանրամասներ

Հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկի սենյակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին:

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն ասաց, որ հրդեհը տեղային բնույթ է կրել, փրկարարներին հաջողվել է այն մեկուսացնել և չեզոքացնել վտանգը։ Տուժածներ չկան։