ՌԱԴԻՈ

Խուդոյան․ «Գրավը կներկայացնի Քոչարյանի ազգականներից կամ ընկերներից մեկը»

Դատական նիստ պետք է հրավիրվի և պետք է դատարանը քննության առնի հարցը։ Sputnik Արմենիային ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ խոսելով իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մասին:
Sputnik
Խուդոյան․ «Գրավը կներկայացնի Քոչարյանի ազգականներից կամ ընկերներից մեկը»

Հովհաննես Խուդոյանը նշել է, որ գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը, որքան որ կորոշի դատարանը։

Փաստաբանի խոսքով՝ ակնկալվում էր, որ նիստը շատ արագ և սեղմ ժամկետում պետք է նշանակվեր, բայց դատարանը պատճառաբանելով, որ գործի նյութերը վերաքննիչ դատարանում են, մինչև այսօր նիստ չի հրավիրել։

Վերաքննիչը Քոչարյանի գործի նյութերը չի ուղարկել առաջին ատյան. 1 օրո՞ւմ որոշում կկայացվի

Գրավի հարց քննարկելիս` գումարի չափ չեն նշել, թողել են դատարանի հայեցողությանը։

«Գրավը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի ազգականներից կամ ընկերներից մեկը, քանի որ Քոչարյանը իր միջոցները չի կարող օգտագործել՝ կա նաև գույքի կալանքի մասին որոշում»,-ասել է Խուդոյանը։

Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր միջնորդություն են  ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին` իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։