ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Երևանում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է Shanshyan.com-ը, երեկ՝ հուլիսի 6-ին, ժամը 23:20-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Արթուր. Ս.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի 88 DD 838 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 38 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Վարդիթեր Կ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Սակայն այսօր առավոտյան վրաերթի ենթարկված Վարդիթեր Կ.-ն հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: