Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանը ցավակցություն է հայտնել Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

Յակովենկոն Կիրակոսյանին անվանել է ականավոր գործընկեր, որը կառուցել է իր կարիերան` ծառայելով հայ ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն ցավակցություն է հայտնել` իր հայ գործընկեր Արման Կիրակոսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ։

Արման Կիրակոսյանը մահացավ. ՀՀ նախագահը կորցրեց վաղեմի ընկերոջը

«Խորապես վշտացած եմ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի վախճանի մասին լուրով։ Ականավոր գործընկեր, որը կարիերա է արել` ծառայելով հայ ժողովրդին։ Մտքերով նրա բոլոր հայ ընկերների հետ եմ», – գրել է Յակովենկոն Twitter–ում։

Ավելի վաղ ցավակցություն էին հայտնել Հայաստանի ներկա և նախկին ղեկավարները։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում և իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ գործում։