Առաջիկա օրերին անձրևն անխուսափելի կլինի. եղանակի տեսություն

Հնարավոր է` Հայաստանի որոշ հատվածներում նաև կարկուտ տեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 7-11–ը կարճատև անձրևներ կգրանցվեն։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Էջմիածնում սրտի ձայների թանգարան է բացվել. հայերը գտել են հավերժական կյանքի բանալին

Անձրևները կուղեկցվեն ամպրոպով, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վ–ի:

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով և առաջիկա օրերին էական փոփոխությունների չի ենթարկվի։

Առաջիկա 5 օրերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, իսկ գիշերային ժամերին 17-19 աստիճան տաքություն։

Ամուսնության բիբլիական առաջարկ. հայերը բարձրանում են Արարատ լեռը, թուրքերը`լռում այդ մասին