«Ինձ համար ամենամեծ դերասանը Ֆրունզիկն է». երգիծաբան Կարեն Ավանեսյանի տեսաուղերձը

Եթե Ֆրունզիկ Մկրտչյանը ողջ լիներ, ապա հարազատների, ընկերների և երկրպագուների շրջապատում կտոներ իր 89-ամյակը։
Sputnik

Էստրադայի հայտնի արտիստ, կինոդերասան, կոնֆերանսյե, նմանակումների վարպետ և հումորիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանը այս օրվան ընդառաջ հատուկ Sputnik Արմենիայի համար տեսաուղերձ է ձայնագրել։

«Յուրաքանչյուր մարդ սիրված արտիստ ունի։ Ինձ համար ամենամեծ դերասանը իմ հայրենակից Ֆրունզիկ Մկրտչյանն է։ Նա զարմանալի դերասան է, որը կարողանում էր միաժամանակ ստիպել մարդկանց արտասվել և ծիծաղել։ Սա է տրագիկ և կոմիկ դերասանի մեծությունը։

Որքան ենք զգում ձեր պակասը։

Եկեք այսօր` 2019 թվականի հուլիսի 4-ին, մեր ամբողջ հզոր երկրով շնորհակալություն ասենք» այդ դերասանին` կինոյում և թատրոնում նրա բոլոր դերերի, կերպարների և մարմնավորած հերոսների համար», – ասում է Կարեն Ավանեսյանը տեսաուղերձում։

Ֆրունզիկ Մկրտչյանի քիթն անցաթուղթ է եղել, կամ ինչպես մարդը մի ամբողջ դարաշրջան դարձավ