Ֆրանսիան և Իտալիան ցնցվում էին նրանց ոտքերի տակ. հայերի յարխուշտան`Եվրոպայում. տեսանյութ

Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին յարխուշտա են պարել։ Այդ տեսանյութը հայտնվել է սոցցանցում և հետաքրքրել բազմաթիվ օգտատերերի։
Sputnik

ԱՄՆ–ում հայտնի պարուհի, «Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ» պարային ակադեմիայի (Լոս Անջելես) մենակատար Սոնա Գևորգյանը և նրա պարընկերը «Յարխուշտա» են պարել Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին։

Փոքրիկ աղջիկն անկաշկանդ բալետ է պարում ստորգետնյա անցումում. ծիծաղելի տեսանյութ

Սոնան ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի դուստրն է, որն էլ հենց տեղադրել է տեսանյութը Facebook սոցցանցի իր էջում։

Գրառումը բազմաթիվ դիտումներ է հավաքել։

Յարխուշտան հայկական ռազմական պար է, որը պարում էին տղամարդիկ մարտի գնալուց առաջ` մարտական ոգին բարձր պահելու և մարտիկներին համախմբելու համար։