ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այսօր մասնակցում է իր և կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով ընթացող դատական նիստին։
Գրիգորյանին դատարան տեղափոխեցին անվասայլակով և բժիշկների ուղեկցությամբ։ Նա շնչում է թթվածնի սարքի օգնությամբ։ Նազիկ Ամիրյանը նույնպես ներկա է նիստին։
Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Մանվել Գրիգորյանի պաշտպանները մտադիր են դատի տալ Էջմիածնի քաղաքապետին
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։