Փորձել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերել մեծ քանակի տարբեր դեղամիջոցներ

Лекарство адвил
Դեղորայքը մաքսավորներից թաքցրել է ավտոմեքենայի հետևի նստարանի ու բեռնախցիկի արանքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Բագրատաշենի մաքսակետում ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի հետևի նստարանի ու բեռնախցիկի արանքում հայտնաբերել են 43 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

Оцепленная территория стрельбы в ереване
Դավիթաշենում տեղի ունեցած վիճաբանության բոլոր մասնակիցները Երևանի բնակիչներ են. ՔԿ

Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` վկայակոչելով մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հաղորդումը։

Դրա համաձայն` Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի տրանսպորտային միջոցից հայտնաբերված մաքսային հսկողությունից թաքցված 43 կգ տարբեր տեսակի դեղամիջոցների հայտնաբերման փաստով կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով։

ՀՔԾ-ն կլուծարվի՞. ծառայության պետի պարզաբանումը

Թե ինչ տեսակի դեղամիջոցներ ե հայտնաբերվել ՊԵԿ–ը չի մանրամասնում։