ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Nissan March մակնիշի ավտոմեքենան, որը վարել է 1991 թ –ին ծնված Հ. Գ–ն, Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում վրաերթի է ենթարկել Գ.Մ.-ին (ծնված 1985 թ.): Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ «911» ծառայությունը վրաերթի մասին ահազանգը տացել է հունիսի 30-ին, ժամը 21:00-ին է։
Ինքնասպանություն անքնության պատճառո՞վ. Աշտարակում 93–ամյա տղամարդ է կախվել
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մահվան ելքով վրաերթ Երևանում. տղամարդը մահացել է հիվանդանոցում