Հաղթանակած հայ մարզիկներին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում. տեսանյութ

5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալներով տուն վերադարձած մարզիկներին հայրենիքում պատվով ու ուրախությամբ դիմավորեցին:
Sputnik

Եվրոպական երկրորդ խաղերից հաղթանակով վերադարձած հայ մարզիկներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին մարզասերները, հարազատներն ու ընկերները։

Հայաստանի դրոշն ամեն անգամ բարձրացնելը սխրանք է. մարզիկները վերադարձան Հայաստան

Հայ մարզիկներն իրենց հաջողությունների մասին պատմեցին նաև օդանավակայանում նրանց դիմավորող Sputnik Արմենիայի նկարահանող խմբին։

Եվրոպական խաղերից հայ մարզիկները 19 մարզաձևից 9-ում նվաճել են 11 մեդալ` 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե:

Ոսկե մեդալով հայրենիք են վերադարձել բռնցքամարտիկներ Հովհաննես Բոչկովն ու Արթուր Հովհաննիսյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: