ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik.Հայաստանում տեղումները կդադարեն հուլիսի 2-ին։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Իսկ այսօր` հունիսի 30-ին, ինչպես նաև հուլիսի 1-ին և 2-ի գիշերը շրջանների զգալի մասում անձրև կտեղա, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևը կուղեկցվի ամպրոպով, հնարավոր է նաև կարկուտ։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վ–ի։
Օդի ջերմաստիճանը կշարունակի մի քանի աստիճանով նվազել։
Վրաստանում հանգիստն այս տարի ավելի էժան կլինի. լարիի փոխարժեքը հասել է նվազագույնի
Երևանում հունիսի 30-ին, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +25–ի, իսկ գիշերը կտատանվի +15-ից +17 աստիճանի սահմանում։
Հայերը սիրում են չափազանցնել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երևանի «մեռյալ ծովի» մասին