Մանվել Գրիգորյանն անդամալույծ է դարձել, ավելին` նրա մոտ սթրեսային խանգարում կա. պաշտպան

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալն այժմ այն վիճակում է, որ անգամ բժիշկը խորհուրդ չի տալիս նրա հետ խոսել քրգործին առնչվող ինչ-ինչ հարցերի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Կալանքը կրելու ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանն անդամալույծ է դարձել և չի կարողանում քայլել, ավելին` նրա մոտ սթրեսային խանգարում կա: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Այն, որ Գրիգորյանի առողջական վիճակը կալանքի ժամանակ վատացել է, ու հիմա նրա կյանքին վտանգ է սպառնում, այդ մասին ասում են ոչ միայն  դրսի, այլ նաև տեղացի բժիշկները։ Կարծում եմ` նրան միտումնավոր են կալանքի տակ փորձում պահել, քանի որ նրա պաշտպանական կողմը քանիցս բարձրաձայնել է, որ կալանքն անհամատեղելի է նրա հիվանդությունների հետ»,–ասաց պաշտպանը։

Բաղդասարյանի խոսքով` Գրիգորյանն այժմ այն վիճակում է, որ անգամ բժիշկը խորհուրդ չի տալիս  նրա հետ խոսել քրգործին առնչվող ինչ-ինչ հարցերի շուրջ։

«Անգամ թուրքը չի կարողացել Մանվել Գրիգորյանի մայրիկը լացացնել». պաշտպան

Պաշտպանը նշեց նաև, որ հունիսի 21–ին ՄԻԵԴ–ը կրկին որոշում է կայացրել, ըստ որի` ՀՀ–ն պարտավորվում է Գրիգորյանի բուժումը կազմակերպել  հիվանդանոցային պայմաններում: Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ–ն Գրիգորյանի հետ կապված արդեն իսկ երկու նման որոշում կայացրել է` ՀՀ–ին պարտավորեցնելով  Գրիգորյանի բուժումն իրականացնել քաղաքացիական հիվանդանոցում, ոչ թե դատապարտյալների։

Անվասայլակով ու թթվածնի սարքով. Մանվել Գրիգորյանը ներկա է դատական նիստին

«Եթե դատարանը Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը չփոխի, մենք նորից ստիպված կլինենք ՄԻԵԴ դիմել»,–ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանի որդու չարաշահումները բացահայտվել են