Հայաստանի մաքսայիններին ավելի հեշտ կլինի պայքարել «ստվերային» ապրանքների դեմ

Հայաստանը ԵԱՏՄ անդամ–երկրներին առաջարկել է միասնական պահանջներ սահմանել ապրանքների փաստաթղթերի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ապրանքների հետագծելիության նոր համակարգը ԵԱՏՄ–ում կսկսի գործել 2019 թվականի վերջին։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՊԵԿ մամուլի ծառայությունից, մինչև սեպտեմբերի վերջ կողմերը պետք է փորձարկեն էլեկտրոնային հետագծելիությունը։

ԵԱՏՄ–ի շրջանակում ապրանքների հետագծելիությունը մեխանիզմի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերին Նուր-Սուլթանում (Ղազախստան)։

ԵԱՏՄ–ի ներսում ավտոարդյունաբերության զարգացումը Հայաստանին էլ է պետք. Խաչատրյան

Համաձայնագրով ԵԱՏՄ երկրների մաքային մարմինները տեղեկատվության փոխանակում կիրականացնեն իրենց երկրներում ապրանքաշրջանառության վերաբերյալ։ Իսկ ստորագրման պահից 12 ամսվա ընթացքում կողմերը պետք է փորձնական նախագիծ սկսեն մաքսային տվյալների փոխանակման վերաբերյալ։

Այդ տվյալների փոխանցումը հեշտացնելու համար հայկական կողմն առաջարկել է միասնական պահանջներ սահմանել ապրանքների ուղեկցող փաստաթղթերի նկատմամբ (հաշիվ ապրանքագիր և այլն)։

Երբ կարգավորվի հաշիվ ապրանքագրերով տվյալների փոխանակումը, մաքսայինները նախատեսում են հաջորդ փուլ անցնել` տվյալների փոխանակում էլեկտրոնային կողպեքների համակարգով։ Հայաստանում նման համակարգ արդեն գործում է։ Մաքսատունը բեռներով կոնտեյներների վրա GPS–ով կողպեքներ է տեղադրում։ Դրանցով կարելի է տեսնել, ինչ ճանապարհ է անցնում այդ կոնտեյները և որտեղ են այն բեռնել։

ԵԱՏՄ–ի մաքսայինները բեռնատարների և կոնտեյներների համար դեռ էլեկտրոնային կողպեքեների միասնական համակարգ չունեն։ Այն ուզում են սկսել ստեղծել, երբ ինվոյսների փոխանակումը լիարժեք կսկսի գործել։

Հագուստ, խմիչք և միրգ. հայաստանյան ընկերություններն ազատվեցին մաքսատուրքերից

Հիշեցնենք` Հայաստանը Մաքսային միություն մտնելու մասին որոշում է կայացրել 2013 թվականի սեպտեմբերին, իսկ Եվրասիական միություն (Մաքսային միության հաջորդը) մտել է 2015 թվականի հունվարի 2–ին։

Ավտոմեքենաները զանգվածաբար արտահանվում են, բայց արտահանման վիճակագրություն չկա. Փաշինյան

Դրանից հետո հեշտացվել է հայկական ապրանքի արտահանման գործընթացը Ռուսաստան ու ԵԱՏՄ այլ երկրներ։ Հեշտացվել է նաև աշխատանքային միգրանտների բնակման կարգը:

ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղըզստանը։