Թմրամոլների թիվը Հայաստանում ավելացել է

Թմրամոլության տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 52% ցուցանիշով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. ՀՀ–ում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6951, որը 6 տոկոսով ավելի է, քան` նախորդ տարի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Թբիլիսիում բախումների հետևանքով տուժած Դավիթ Գրիգորյանին վիրահատել են

«6951 թմրամոլներից 116-ը կանայք են։ Հաշվառվածներից գերակշիռ` 64%-ը 28-49 տարեկան են, 19,5%-ը՝ 50-64 տարեկան, 18%-ը՝ 19-27 տարեկան են։ Հայաստանում 18 տարեկանների շրջանում 11, իսկ մինչև 16-17 տարեկանների շրջանում 5 անձ է թմրամոլ։ Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 52% ցուցանիշով, 2-րդը Արմավիրի մարզն է՝ 12% և 3-րդը Կոտայքի մարզն է՝ 10% ցուցանիշներով»,–նշված է ԱՆ–ի հաղորդագրության մեջ:

Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը, ըստ 2017 թվականի հունիսի 22-ի թմրամիջոցների ազգային զեկույցի, կազմում է շուրջ 1/4 միլիարդ մարդ, նրանցից 29,5 միլիոնն ունի թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։

Այսօր, ի դեպ, թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս տարվա կարգախոսն է «Առողջություն արդարության և արդարություն առողջության համար»։

1993–ին Հայաստանն անդամակցելով ՄԱԿ-ին` վավերացրել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից ընդունված կոնվենցիաները: