Սև ոտք, վարդագույն կուրծք. չկրկնվող ծալքեր ու շարժումներ ստեղծող Ջորջը Հայաստանում է

Միջին արևելքի անապատները, արևմտյան արդյունաբերությունը, ինժեներական գիտությունն ու հայաստանյան հոգևոր արժեքներն «ամուսնանում են» Գևորգ Ջորջ Քասսաբյանի գործերում։
Sputnik

Ծնվել է Հալեպում՝ մեխանիկի ընտանիքում, փոքրուց հետաքրքրել է ձեռքի տակ եղած նյութերն իրար խառնելով նոր մի բան ստեղծելը. եթե հարցերին պատասխանող չկար, գիրք էր փնտրում, եթե գրքում պատասխանը չկար, շարունակում էր մարդկանց հարցեր տալ։ Տասնինը տարեկան էր, երբ սիրիական թերթերը գրեցին այն մասին, թե ինչպես «Կապուտաչյա երիտասարդը հրթիռ ստեղծեց»։ Ջորջի ծանոթությունների շրջանակն ընդլայնվում էր, նրանց թվում արդեն նվազագույնը սիրիական բանակի չորս գեներալ կար։

Սև ոտք, վարդագույն կուրծք. չկրկնվող ծալքեր ու շարժումներ ստեղծող Ջորջը Հայաստանում է

Գիտության մեջ խորանալ էր պետք. փնտրածն արևելքում չգտավ։ Այդպես սկսվեց Ջորջի կյանքի ճամփորդությունների մեծ շղթան,  գիտության հետևից առաջինը գնաց Մեծ Բրիտանիա, ստացավ ավիաինժեների մասնագիտություն, հաջորդ՝ ավելի երկար կանգառն արդեն Կանադայում էր, Տորոնտոյում. այստեղ էլ համակարգչային ծրագրավորողի որակավորում ձեռք բերեց։ Ի վերջո, գիտությունն առանց արվեստի և արվեստն առանց գիտության կիսատ մնացին։  Շարունակեց կրթությունն Արևմտյան Օնտարիոյի համալսարանի Գեղարվեստի բաժնում` զուգահեռ նաև հոգեբանություն ուսումնասիրելով` գիտության ու արվեստի «ամուսնությունն» ավելի ամուր ու ներդաշնակ դարձնելու համար։

Եղունգների առաջին տիկինը. զարմանալի պատմություն` աստղերի մատները հարդարող հայուհու մասին

«Բոլորն արվեստի համար պետք է։ Եթե իրական արվեստ պիտի ստեղծես, վրձինն ու միայն ճաշակ ունենալը բավական չեն։ Եթե դարի գիտությանը չես տիրապետում, նյութերը չես օգտագործում, չես կարող նշանավոր արվեստագետ դառնալ այդ դարաշրջանի համար»,- ասում է Ջորջը։

Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք խոշոր ընկերություններ՝ գործարար կապեր հաստատելով աշխարհի տարբեր երկրներում։ Բիզնեսը բիզնես, բայց Ջորջն արևելքից արևմուտք անցել էր հանուն դեռևս գոյություն չունեցողը ստեղծելու։ Հաջողակ գործարարությանը զուգահեռ շարունակվեցին նրա գիտական փորձարկումները։ Գիտությունն ի վերջո արվեստ դարձավ կամ արվեստ էլ կար. 1973թ-ից նա սկսեց ներկայանալ որպես մինիմալիստ արվեստագետ։ Ամենակարևորը ծալքերն ու գծերն են, արևելքի անապատները` մեխանիկ հոր արհեստանոցում և Կանադայի շենքերի վրա տեսած գծերը մետամորֆոզով դարձան իրական կնոջ մարմնի ծալքեր ու գծեր։ Ֆիբրե ապակին, որով աշխատում էր, հետաքրքիր նյութ էր, բայց Ջորջի ներսում խտացող  շարժումն այդ նյութով արտահայտելու չէր։ Ինչպես գիտության, այնպես էլ արվեստի մեջ Ջորջը շարունակեց նորի որոնումները։

Սև ոտք, վարդագույն կուրծք. չկրկնվող ծալքեր ու շարժումներ ստեղծող Ջորջը Հայաստանում է

«Եղած նյութերը, ինչպես օրինակ`գիպսը, ինձ համար չէին. գիպսը կծկվում է, նշանակում է՝ ճաքելու վտանգ էլ կա։ Ինձ պետք էր այնպիսի նյութ, որ ինքն իմ տրամադրության տակ լինի, ինձ ենթարկվի, ես նրա վրա իշխեմ, այլ ոչ թե իրեն գերի դառնամ, ինքն ինձ պարտադրի, թե ես ինչ ու ինչպես անեմ»,- արվեստագիտատական իր որոնումների ու փորձարկումների մասին է պատմում Ջորջն ու հիշում, թե ինչպես էր մի քանի ամիս աշխատում, տարբեր նյութեր միախառնում, որպեսզի իդեալական նյութը ստեղծի։

Սև ոտք, վարդագույն կուրծք. չկրկնվող ծալքեր ու շարժումներ ստեղծող Ջորջը Հայաստանում է

Եթե ոչ թե կուրորեն ու տարերայնորեն ես գործում, այլ գիտությամբ, հաջողությունն անխուսափելի է. Ջորջը գտավ իր նյութը՝ պոլիմերային ծագում ունեցող տարբեր նյութերի միախառնումը։

Գերմանացի Զուրեն Բիրկեն սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան

Առաջին քանդակները փոքր չափերի էին, նյութն ամբողջությամբ «զգալուց հետո» անցավ մեծ ծավալի գործերի։ Ջորջին «հնազանդված» նյութը շատ քիչ ժամանակ է տալիս արվեստագետին աշխատելու՝ ընդամենը 7 րոպե, ութերորդ րոպեում այն քարանում է։ Ուղիղ 7 րոպե` գիտություն, արվեստ ու հոգևոր բովանդակություն մեկ կոմպոզիցիայում համադրելու համար։

Հայ քանդակագործը հաղթել է Ֆլորենցիայում. նրա աշխատանքներն ապշեցրել են ժյուրիին

«Զրո կետի վրա պիտի լինես, այսինքն՝ անջատվես աղմուկներից, ոչ մի էլեկտրական բան չպիտի քեզ խանգարի, որովհետև դու ստեղծում ես մի բան, որ չկա»,- աշխատանքային իր վեց րոպեների մասին է պատմում Ջորջն ու ասում է, որ եթե աշխատանքում այս երեքից մեկը պակասում է, ուրեմն ստեղծածդ արժեք չունի։

«Իմ քանդակները ձեռքերիս, մատներիս, իմ և նյութի «ամուսնությունն» է։ Այսօրվա արվեստագետը պիտի շատ հմուտ լինի ժամանակակից նյութերի և կյանքի ռիթմի հարցերում։ Տարիներ առաջ նկարներն ամիսներով նկարում էին, տանում, բերում, հիմա այդպես չէ։ Արագության դար է. մարմինդ, աչքդ և աշխատանքդ պիտի զուգահեռ լինեն»,- ասում է Ջորջը։

Նոբելյանի հերթական սկանդալը. ինչպես հայ գիտնականի նորարարությունը վերագրվեց ուրիշներին

Նրա կարծիքով՝ նշանավոր ու տարբերվող լինելու համար կապ չունի, թե որտեղ ես ֆիզիկապես գտնվում, արվեստագետն ինքն է իր միջավայրը ստեղծում։ Չի հասկանում այն նկարիչներին, քանդակագործներին, որոնք կյանքում իրենց անհաջողությունն արդարացնում են սխալ տեղում ծնված լինելու կամ ապրելու պատճառաբանությամբ։

Սև ոտք, վարդագույն կուրծք. չկրկնվող ծալքեր ու շարժումներ ստեղծող Ջորջը Հայաստանում է

Արվեստում չհասկացված լինելուց չի վախենում. արվեստագետը պիտի լինի համարձակ, «աղմուկներից ազատված ու դրանցից դուրս»։

Կիրակոսյանի ատելիեն. ինչպես Հորդանանի Ակաբա քաղաքում հայ նկարչի անունով փողոց հայտնվեց

Զարգացած արևմուտքում երկար տարիներ ապրելուց հետո Ջորջը վերջնականապես որոշում կայացրեց տեղափոխվել Հայաստան. «Եթե հասկանում ես, որ դարեր անց գենետիկ կոդդ քեզ կանչել է, և եթե դու էլ արևմտյան զարգացած երկրում օգտակար գիտություն ես ձեռքբերել, դավաճանություն է դա երկրիդ չծառայեցնելը»։

Գիտությունն անծայրածիր է, արվեստում էլ դեռ շատ անելիքներ կան։ Ինչպես ժամանակին Պիկասոն մի «նոր դուռ էր բացում ու թողնում մյուսներին, որ շարունակեն», այդպես էլ Ջորջը որոշել է արվեստագիտական փորձարկումները չդադարեցնել, մինչ այդ գոյություն չունեցողը ստեղծի ու փոխանցի սերունդներին։

Ջորջն արժանացել է միջազգային հեղինակավոր մի շարք պարգևների մրցանակների։ Նրա քանդակները տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում։ 1962 թ.-ին նրան շնորհվել է Սիրիայի Ազգային գիտահետազոտական խորհրդի պատվավոր անդամի կոչում։

Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

Այս տարի Ջորջ Քասսաբյանի «Հարթաքանդակ-շարժում» (Action Relief Sculptures) հարթաքանդակների շարքն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին։

Սև ոտք, վարդագույն կուրծք. չկրկնվող ծալքեր ու շարժումներ ստեղծող Ջորջը Հայաստանում է