Սարսափելի դեպք Շիրակի մարզում. երիտասարդին մահացած են գտել

Գյուղապետն անմիջապես տեղեկացրել է իրավապահներին, որոնք պարզում են մահվան պատճառները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Ժամեր առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Կամո գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի զուգարանում երիտասարդի դի է հայտնաբերվել: 28-ամյա տղան ապրում էր մոր հետ, որը վաղ առավոտյան տնից դուրս էր եկել՝ Գյումրի գնալու:

Տարօրինակ դեպք մանկապարտեզում. դայակը փայտով հարվածե՞լ է 5–ամյա երեխայի գլխին

Հարևաններից մեկն այցելել է նրանց, տեսել, որ տան դռները բաց են, սակայն կանչերին արձագանքող չկա: Բակով անցնելիս նկատել է, որ դրսի զուգարանում մարդ կա, որը նույնպես կանչերին չի արձագանքում:

Իմաց է տվել հարևաններին, որոնք էլ տեղյակ են պահել գյուղապետին: Հավաքվածները բացել են զուգարանի դուռն ու տեսել, որ երիտասարդը մահացած է, դեմքին էլ վնասվածք կա, որն, ամենայն հավանականությամբ՝ ընկնելու հետևանք է:

Գյուղապետն անմիջապես տեղեկացրել է իրավապահներին, որոնք պարզում են մահվան պատճառները:

Համագյուղացիների խոսքով' նրանք հանապազօրյա հացը դժվարությամբ վաստակող մարդիկ են, որոնց վրա հասավ նաև այս սարսափելի դժբախտությունը։