ՌԱԴԻՈ

Հայրապետյան․ «Վարչապետի հայտարարությունը խնդրահարույց է և քարոզում է խտրական մոտեցում»

Նոր դատավորների ներգրավումը կամ աշխատավարձերի բարձրացումը դեռ երաշխիք չէ անկախ դատական համակարգ ունենալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Sputnik
Հայրապետյան․ «Վարչապետի հայտարարությունը խնդրահարույց է և քարոզում է խտրական մոտեցում»

Ըստ Հայրապետյանի՝ անկախ դատական համակարգի ձևավորման համար նախ անհրաժեշտ է նախաձեռնել մի շարք քայլեր և նոր միայն անցնել աշխատավարձին ու համալրմանը։ Նախ` պետք է հստակեցնել, թե որ դատավորներն են մնալու և ստանալու բարձր աշխատավարձ և ինչ հիմքերով։ Այս դեպքում  հնարավոր է բախվել խտրական մոտեցման։

Եթե պետք լինի, ԱԱԾ–ն ու ծառայության ղեկավարն էլ վեթինգի կենթարկվեն

«Վարչապետի հայտարարությունը բավական խնդրահարույց  է և քարոզում է խտրական մոտեցում»,-ասել է Հայրապետյանը։

Իրավաբանի գնահատմամբ՝ եթե Փաշինյանը դատական համակարգի անկախությունը պայմանավորում է բացառապես բարձր աշխատավարձով, ինչով է համոզված, որ գործող համակարգի դատավորները բարձր աշխատավարձ ստանալով զերծ չեն մնա կոռուպցիոն ռիսկերից, իսկ նոր ներգրավվածները զերծ կմնան։ 

Հայրապետյանը կարծում է, որ անցումային արդարադատության և վեթինգի իրականացումը, եթե կատարվի միջազգային նորմերին համապատասխան, ապա կարելի է հասնել անկախ դատական համակարգի ձևավորմանը։ Բայց, եթե դա իրականացվի այնպես, ինչպես այսօրվա իշխանությունն է պատկերացնում, ապա անկախ դատական համակարգի փոխարեն կարող ենք կանգնել լրջագույն խնդիրների առջև։

Մարդկության պատմության մեջ եզակի, բիրտ ճնշումներ են դատարանների վրա. Քոչարյանի պաշտպան