Պահպանեք ինքնատիրապետումը և մի կորցրեք հումորի զգացումը․ աստղերն այս շաբաթ հուշում են

Ի՞նչ են հուշում և ի՞նչ են խոստանում աստղերն այս շաբաթ։ Sputnik Արմենիան ներկայացնում է 12 նշանների տակ ծնվածների աստղագուշակը ընթացիկ շաբաթվա համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հունիսի 24- 30-ի համար աստղերը կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչներին հուշում են,որ պետք չէ նյարդայնանալ մանրուքներից ու կորցնել ինքնատիրապետումը։ Մտերիմ մարդիկ կաջակցեն ու կհասկանան։ Կլինեն նոր ծանոթություններ և ճամփորդություններ։

Խոյ

Այս շաբաթ շատ դժվար կլինի պահպանել հավասարակշռությունը և չնյարդայնանալ մանրուքներից:

Ինչպես ազատվել աներես երկրպագուից. խենթ սիրահարից «թռնելու» հեշտ տարբերակներ

Դուք լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել, և շատ բանի եք պատրաստ հանուն դրա, բայց նպատակին հասնելու համար միանգամից ելք գտնել չի ստացվի։ Եթե ճանապարհին խոչընդոտների հանդիպեք, կարևոր է չհիասթափվեք և եթե նույնիսկ սխալվել եք,պետք չէ հետ կանգնել մտածածն իրագործելուց: Առաջնորդվելով լավագույն մղումներով, շրջապատը սովորականից ավելի է խառնվում ձեր գործերին, բայց դա ավելի շատ խանգարում է, քան օգնում ։ Հնարավոր է, ձեզ պետք գա հին ընկերոջ խորհուրդը, որպեսզի ճիշտ որոշում կայացնեք:

Ցուլ

Ինքներդ ձեզ համար կպարզեք, որ  հեշտ չէ լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում լավ եք ճանաչում: Վեճի պատճառ կարող են դառնալ այնպիսի մանրուքներ, որոնց դուք նախկինում նույնիսկ ուշադրություն չեք դարձրել: Այս շաբաթ ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնել, հատկապես, եթե դրանք կարող են ազդել շրջապատի վրա: Ֆինանսների հետ կապված ցանկացած հարց պահանջում է առավելագույն զգուշություն: Հնարավոր են լուրջ կորուստներ:

Անցել եմ ամբողջ ավանդական ուղին․ ինչպես են ծանոթացել և ամուսնացել Լևոնն ու Սիրուշոն

Նախքան խոշոր գնումներ կատարելը, խորհրդակցեք մտերիմների հետ: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է կահույքին, կենցաղային տեխնիկային և տնային պարագաներին:

Երկվորյակ

Սխալ կլինի գլխապտույտ պլաններ ծրագրել կամ հեշտ հաղթանակ ակնկալել։ Շատ բան չի ընթանա այնպես, ինչպես ցանկանում եք: Հնարավոր է առաջանան ընտանեկան տարաձայնություններ: Նշանի ներկայացուցիչների մի մասը լրջորեն կվիրավորվեն ազգականներից և ոչ առանց պատճառի: Շրջապատը քննադատաբար է տրամադրված և հնարավոր է տհաճ դիտողություններ ստանաք: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, հատկապես, եթե նրանք փորձում են գրավել ձեր վստահությունը: Ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ օգտագործել իր շահերի համար:

Խեցգետին

Բարենպաստ շաբաթ է նոր ծանոթություններ հաստատելու համար։ Դուք կստանաք աջակցություն, որը նույնիսկ չէիք ակնկալում, կգտնեք ազդեցիկ դաշնակիցներ: Չի բացառվում, որ նրանց շնորհիվ լուծվեն այնպիսի խնդիրներ, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չէին տալիս։ Կարևոր հարցերին պատասխաններ կգտնեք: Հարմար շաբաթ է տարատեսակ միջոցառումների այցելելու համար: Այնտեղ կարելի է ոչ միայն հետաքրքիր ծանոթություններ հաստատել, այլ նաև շատ հետաքրքիր բաներ իմանալ:

Խոհանոցային տուրիզմ և «luxury» հանգիստ․ Հայաստանն ավելի շատ օտարերկրացիների է հրապուրում

Նույնիսկ ասեկոսեներն ու բամբասանքները կարող են օգտակար լինել: Չեն բացառվում դրամական ձեռքբերումները: Հնարավոր է գործարքներ կնքեք, որոնք շուտով շահույթ կբերեն:

Առյուծ

Դժվար է իրատեսորեն մոտենալ շատ հարցերի: Դուք հավատում եք այն ամենին, ինչին ուզում եք` շփոթոցնելով և՛ ձեզ, և՛ շրջապատին:Այս շաբաթ կլինեն իրադարձություններ, որոնք կհիշեցնեն նախկինում  գործած արարքները: Մի՛ կրկնեք ձեր սխալները: Հապճեպ կայացրած որոշումները, հազիվ թե ճիշտ լինեն, ամենայն հավանականությամբ, հետո կզղջաք դրանց համար: Ոչ մեկի հետ մի կիսվեք ձեր գաղտնիքներով, մի անկեղծացեք այն մարդկանց հետ, ում քիչ եք ճանաչում: Ինչքան քիչ շրջապատը իմանա ձեր մասին, այնքան լավ։

Կույս

Հեշտ չէ, բայց անհրաժեշտ է պահպանել ինքնատիրապետումը։ Եթե թեկուզ մի պահ կորցնեք այն, կսկսեք սխալը սխալի հետևից գործել: Փորձեք խուսափել անիմաստ խոսակցություններից ու երկար, անմիտ վեճերից: Ցանկալի է հրաժարվել այն մարդկանց հետ շփումներից, ովքեր քննադատում են ձեզ, վիրավորական դիտողություններ են անում կամ պարզապես փչացնում են ձեր տրամադրությունը:

Շուրջը նայեց ու բիզնես հորինեց․ սահմանամերձ գյուղերի բնակչուհիները կոտրում են կարծրատիպերը

Էմոցիոնալ աջակցությունը հիմա շատ կարևոր է։ Մտերիմ մարդիկ, ովքեր հասկանում են ձեր ապրումներն ու հուզումները, կգտնեն անհրաժեշտ խոսքերը, կփորձեն անել ամեն բան, որպեսզի կրկին վստահեք սեփական ուժերին։

Կշեռք

Շաբաթը հարմար է հանգստի համար: Ավելի լավ է հետաձգել կարևոր գործերը, ինչպես նաև լուրջ հարցերի քննարկումներն ու այն մարդկանց հետ հանդիպումները, որոնցից շատ բան է կախված։ Հնարավոր է ճիշտ չկողմնորոշվեք առաջնահերթությունների հարցում, կարող եք կարևոր բան աչքաթող անել: Մի վստահեք այն մարդկանց, որոնք բոլորովին արժանի չեն: Օրը  հարմար է փոքր ուղևորություններ կատարելու, իրավիճակը փոխելու, ինչպես նաև հին ընկերների հետ հանդիպումների համար: Անկաշկանդ զրույցները, անվնաս կատակներն ու ուրախ ժամանցը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Արժե հիշել հին նախասիրությունները:

Կարիճ

Շաբաթը շատ հանգիստ կլինի։ Դժվար թե ինչ-որ բան զարմացնի կամ անհանգստացնի, զայրացնի կամ հունից հանի ձեզ: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը, շփվել հին ընկերների, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր լավ գիտեն, թե ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Հնարավոր է հետաքրքիր միջոցառման հրավեր ստանաք և լավ  ժամանակ անցկացնեք։ Նոր ծանոթությունները բացառված չեն:

«Խելոք կմնաս, լա՞վ». ՀՀ նախագահի կինը ներկայացրել է իր և թոռնուհու գիրքը. լուսանկարներ

Հաճելի անակնկալներ և նվերներ կստանաք: Չեն բացառվում դրամական ձեռքբերումները, որոնք ճիշտ է այնքան էլ շատ չեն, բայց տեղին կլինեն:

Աղեղնավոր

Բարենպաստ և արդյունավետ շաբաթ կունենաք: Դուք կգնտեք այն խնդիրների լուծումները, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չէին տալիս: Հնարավորություն կունենաք օգնել  մտերիմներին, հոգ տանեք նրանց մասին: Զգալիորեն կամրապնդվեն ընտանեկան հարաբերությունները, վերջ կդրվի տարաձայնություններին և վեճերին: Հնարավոր է, որ հենց ձեր գաղափարները միավորեն բոլորին: Դուք դուր եք գալիս մարդկանց, հեշտ եք լեզու գտնում նրանց հետ: Զարմանալի չէ, որ շատերը ցանկանում են դառնալ ձեր դաշնակիցը և առաջարկում են իրենց օգնությունը:

Այծեղջուր

Ավելի լավ է չհետաձգել բարդ գործերը: Շաբաթվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի դրանք հաղթահարել: Ձեզնից ջանքեր կպահանջվեն, որպեսզի խուսափեք թյուրիմացություններից, ավելորդ վեճերից և անիմաստ խոսակցություններից:

Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում

Բազմաթիվ հետաձգումների պատճառով չեք կարողանում սկսածը ավարտին հասցնել: Մի գերագնահատեք սեփական հնարավորությունները: Որոշ հարցեր մոտակա ժամանակահատվածում պարզապես չեն կարող լուծվել:

Ջրհոս

Շաբաթը վատը չի լինի, եթե ինքներդ չփչացնեք այն և կռվեք բոլորի հետ: Տարաձայնության առիթներ հաճախ են առաջանում: Հատկապես դժվար է լեզու գտնել այն մարդկանց հետ, ովքեր նախկինում կես բառից հասկանում էին ձեզ: Պետք է փորձեք քննարկումները վարել կառուցողական դաշտում: Դա թույլ կտա ոչ միայն խուսափել փոխադարձ վիրավորանքներից, այլ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն բոլորին: Ամենալարված պահերին օգնության կգա հումորի զգացումը։

Մուխթար Աուեզովից մինչև ղազախական ժարգոն. հայ ասպիրանտը սիրահարվել է Ղազախստանին

Դուք կստիպեք շրջապատին ժպտալ, և նրանց տրամադրությունը անմիջապես կբարձրանա:

Ձուկ

Շատ հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, հաճախ զայրանում եք մանրունքներից: Դժվար է ձեզ հետ գործ ունենալը, և շատերը նախընտրում են պարզապես հեռու մնալ։ Ձեզ ոչ միշտ է հաջողվում հասկանալ սեփական մտքերը և ձեր վատ տրամադրության համար մեղադրում եք շրջապատին: Բայց այս շաբաթ իրավիճակը կբարելավվի, եթե վերահսկեք ձեզ և ավելի լավատես լինեք: Դրանում ձեզ կօգնեն վաղեմի ծանոթները: Նրանք կհիշեցնեն ձեզ անցյալի այն իրավիճակների մասին, որոնցից արժանապատվորեն դուրս եք եկել: Կվերականգնեք սեփական ուժերի նկատմամբ հավատը: