Նոր «Կարինեն» և անգլերեն «Անուշը». օպերային նորություններ Ժիրայր Փափազյանից

Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում Փարիզի Իրինա Բրուքի թատերական ընկերության (CIB) հիմնադիր անդամ և Տիգրան Չուխաջյանի անվան Միջազգային Ինստիտուտի (IIDT)հիմնադիր տնօրեն, ռեժիսոր և դերասան Ժիրայր Փափազյանը խոսեց ինչպես արդեն բեմադրված, այնպես էլ սպասվելիք ներկայացումների մասին:
Sputnik

Օրինակ՝ «Կարինե» օպերան բավական ժամանակ խառնիխուռն էր ներկայացված, քանի որ ամեն բեմադրիչ եկել և իր ձևով էր ներկայացրել, այս օպերայի որոշ մասեր կորած էին համարվում։

«Կարինեի» նոր բեմադրության հեղինակը նշում է, որ ամենահետաքրքիրն այն էր, որ Չուխաջյանի ձեռագրով բնագիրը կարողացել են գտնել Փարիզում։ 1920թ.-ին մի հայ գրող  Չուխաջյանի մասին գրելիս, ասել էր, որ Չուխաջյանի  օպերետի իսկական  գործիքավորման բնօրինակը գտնվում է Ժուբեր հրատարակչատանը, Փարիզում։

Փափազյան. ««Կարինեի»` Չուխաջյանի ձեռագրով բնագիրը կարողացել են գտնել Փարիզում»

Փափազյանին, սակայն, Փարիզում ասել են, որ երկրորդ  համաշխարհային պատերազմից հետո դա անհետացել է։ Նա չի հուսահատվել,  աշխատանքներ է  տարել և կարողացել է Ժուբերի արխիվներից  գտնել այդ գործը, իհարկե, ուրիշ ստեղծագործության և ուրիշ հեղինակի անվան տակ։

«Մի խոշոր տուփ բերեցին՝ 100 տարվա փոշին վրան։ Բացեցինք՝ «Լեբլեբիջին» էր՝ «Կարինեն», բայց ինքն անունը փոխել էր, գողացել էր այդ գործը , թե ինչ»,- պատմել է  Փափազյանը։

Փափազյանը նշել է, որ 3 տարի է տևել,  մինչև այդ նոտաները վաճառել են իրենց։ Եվ այդպես, երկար ճանապարհով Չուխաջյանի օպերետի իսկական գործիքավորումը` բնօրինակը, հասավ Երևան, հայ հանդիսատեսին։ Պրեմիերան անցած ամռանն էր։

«Մշակութային հեղափոխության համար չկա ճանապարհային քարտեզ». Դավիթ Մաթևոսյան

Ռեժիսորը խանդավառված է․նոր, հետաքրքրիր, տաղանդավոր  երիտասարդներ են ներգրավված  օրիգինալ «Կարինեում», և հետաքրքիր հումորով է ընթանում օպերան։

Փափազյանը նաև խոսեց մշակութային դաշտի կադրային քաղաքականությունից և զուգահեռներ տարավ Ֆրանսիայի մշակութային քաղաքականության հետ: