ՌԱԴԻՈ

Մաթևոսյան․ «Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելը պայմանավորված է Քոչարյանի գործով»

Դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր երկրում ծառայում են քաղական մեկ նպատակի՝ այն է գործող վարչապետի անձնական իշխանության մաքսիմալ ամրապնդմանը։
Sputnik
Մաթևոսյան․ «Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելը պայմանավորված է Քոչարյանի գործով»

Դատաիրավական համակարգի բարեփոխումները մեր երկրում ծառայում են քաղական մեկ նպատակի՝ այն է գործող վարչապետի անձնական իշխանության մաքսիմալ ամրապնդմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Պոլիտէկոնոմիա վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանը։ Նա անդրադարձել է ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի՝ ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակելու հանգամանքին։

Նորից պառկեց Գասպարին. Վահե Գրիգորյանի «հռչակավոր» հայտարարությունը սյուրպրի՞զ էր, թե պրիզ

Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ իշխանության ոչ պաշտոնական «խոսափող» համարվող Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԵԴ-ն չի քննելու այն կազմով, որը կար մինչև Վահե Գրիգորյանի ընտրությունը։ 

«Ակնհայտ է, որ Վահե Գրիգորյանին հապճեպ ՍԴ նախագահ կարգելու փորձը պայմանավորված է հենց երկրորդ նախագահի գործով»,-ասել է Մաթևոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ իշխանությունը փորձում է բոլոր հնարավոր միջոցները կիրառել Քոչարյանի դեմ՝ նրան բանտում փակելու համար։

Քաղաքագետը դժվարանում է ասել՝ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը կկարողանա օրինականության սահմանում պահել իր պաշտոնը, թե կընկրկի և  հրաժարական կտա։ Ամեն դեպքում, ըստ Բենիամին Մաթևոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը Սահմանադրական դատարանը կքննի օրեր  անց, և հենց մի քանի օրից էլ պարզ կդառնա Հրայր Թովմասյանը կկարողանա պայքարել իշխանությունների դեմ, թե ոչ։