Ստավրոպոլի երկրամասում բախվել են միկրոավտոբուսն ու ավտոմեքենան. կան զոհեր

Ճանապարհատրանսպորտային պատահարը գրանցվել է «Կովկաս» ավտոճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հունիսի 16–ի լույս 17–ի գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Այս մասին նշված է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության կայքում։

Մահվան ելքով վրաերթ Երևանում. տղամարդը մահացել է հիվանդանոցում

«Կովկաս» ճանապարհի 250–րդ կիլոմետրում բախվել են Volkswagen միկրոավտոբուսն ու Hyundai ավտոմեքենան։

Ըստ ունեցած տվյալների` Volkswagen–ը երթուղուց դուրս է եղել, ուղևորվել է Պյատիգորսկ քաղաք։

Նախնական տվյալներով` ՃՏՊ–ի հետևանքով տուժել են 12 մարդ, որոնցից երկուսը` Hyundai–ի վարորդը և ուղևորը, մահացել են։ Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Նշվում է, որ նրանց շարքում երեխաներ չկան։

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են ՃՏՊ–ի հանգամանքները։