ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հունիսի 16–ի լույս 17–ի գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Այս մասին նշված է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության կայքում։
«Կովկաս» ճանապարհի 250–րդ կիլոմետրում բախվել են Volkswagen միկրոավտոբուսն ու Hyundai ավտոմեքենան։
Ըստ ունեցած տվյալների` Volkswagen–ը երթուղուց դուրս է եղել, ուղևորվել է Պյատիգորսկ քաղաք։
Նախնական տվյալներով` ՃՏՊ–ի հետևանքով տուժել են 12 մարդ, որոնցից երկուսը` Hyundai–ի վարորդը և ուղևորը, մահացել են։ Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց։ Նշվում է, որ նրանց շարքում երեխաներ չկան։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են ՃՏՊ–ի հանգամանքները։