Հայաստանի ո՞ր հատվածներում անձրև կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին Հայաստանում «թաց» կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik.Հայաստանի շրջանների զգալի մասում առաջիկա օրերին անձրև կտեղա։ Կարճատև տեղումներ կգրանցվեն կեսօրից հետո։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ըստ կանխատեսումների` անձրևը կուղեկցվի ամպրոպով, իսկ առանձին վայրերում մեծ է նաև կարկուտի հավանականությունը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (20-25 մ/վ):

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Այսօր` հունիսի 16-ին, անձրև կտեղա Հայաստանի բոլոր հատվածներում, այդ թվում` Երևանում։ Մայրաքաղաքում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +34–ի, իսկ գիշերը կնվազի մինչև +18 աստիճան։