«Զոն նայողների» և «օրենքով գողերի» համար բարդ օրեր են սկսվելու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթն այսօրվա իր համարում անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. «Ժամանակ» թերթի տվյալներով`Հայաստանի իշխանություններն առաջիկայում խստացնելու են քրեակատարողական հիմնարկների վերահսկողությունը, իսկ այսպես կոչված՝ «զոն նայողների», «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների համար բարդ օրեր են սկսվելու, քանի որ գործի է դրվել ՔԿԾ «ծանր հրետանին»։

Չխուզարկվող խցեր և արտոնյալ դատապարտյալներ չկան, «զոն նայողը» փող չի հավաքում. Զեյնալյան

«Օրեր առաջ Քրեակատարողական ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ «օրենքով գողերին» և «զոն նայողներին» տեղափոխելով ԱԱԾ-ի «պադվալ»՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ բանտերում քրեական հեղինակություն համարվողների մեծ մասին՝ Գորիսի ՔԿՀ։ Հատուկ գործողությունը ղեկավարել է ՔԿԾ Հատուկ նշանակության բաժնի պետ, «Բոքս» մականունով հայտնի Լևոն Ավետիսյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է նաև «Կադիրով» մականունով»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ «Ժամանակը» ավելի վաղ հայտնել էր, որ իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի և կալանավորների վրա: Սա նշանակում է հրաժարում կալանավայրերի կառավարման խորհրդային մոդելից, որը գործում է նաև Ռուսաստանում, եւ որի դեմ, կարծես թե, փորձում են պայքարել նաեւ Ռուսաստանի իշխանությունները: