«Տպավորիչ է, ինչպես ֆիլմում». ի՞նչ է տեղի ունենում Երևանի ընդերքում

Երևանում 235 մետր խորության վրա ավելի քան 30 տարի է, ինչ գործում է «Հանրապետական անձավաբուժական կենտրոնը»։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է աղի ընդերք։ Տեսածը տպավորիչ էր...
Sputnik

Ամեն օր այստեղ իջնում են բրոնխների ասթմա, ալերգիա, շնչուղիների հիվանդություններ և վատ իմունիտետ ունեցող մարդիկ։ Տնօրեն Անուշ Ոսկանյանի վստահեցմամբ՝ աղի քարանձավներ սիստեմատիկ այցերը թեթևացնում են մեծահասակների մոտ բրոնխիալ ասթմայի ախտանշանները, իսկ երեխաների դեպքում կարող են նաև բուժել դրանք։

Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է

4000 քառակուսի մետր մակերեսով կենտրոնում պացիենտները 6 ժամ են անցկացնում։ Այդ ընթացքում նրանք կարող են սեղանի թենիս և բիլիարդ խաղալ, շնչառական մարմնամարզություն անել, քայլել։ Եվ նույնիսկ քնել հատուկ առանձնացված ննջասենյակում։

Բժիշկները խորհուրդ են տալիս կենտրոն այցելել գոնե 20 անգամ։ Ընդ որում` ամենակարևորն առաջին 7-ն են։ Այդ ընթացքում օրգանիզմն ադապտացվում է խոնավությանը, ջերմաստիճանին, ճնշմանը, թթվածնի իոնային բաղադրությանը։ Քարանձավների ստերիլ օդում ալերգեններ ու բակտերիաներ չկան, իսկ ռադիացիայի մակարդակը գրեթե զրոյական է։