Դատարանն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը

Քոչարյանի փաստաբանների բողոքը բավարարվեց մասնակի։ Դատարանն ընդունեց Քոչարյանի իրավունքների խախտման փաստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի վերաբերյալ որոշումը։

Քոչարյանի պաշտպանը «կես ճշմարտություններ» ասելու իրավունք է վերապահել իրեն. դատախազություն

«Դատարանը որոշեց` դիմող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը բավարարել մասնակի, արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը»,– ասված է որոշման մեջ։

Ինչ վերաբերում է քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու պահանջին, այս մասով դատարանը մերժել է բողոքը։

Այսպես` դատարանը թեև արձանագրեց, որ քննիչի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի գույքի վրա կալանք դնելու արդյունքում նրա իրավունքները խախտվել են, բայց այդ որոշումը թողեց ուժի մեջ` այն թողնելով բուն քրեական գործը քննող դատավորի դատին։

Քոչարյանի գործով 2 բողոքն էլ հայտնվել են ամենացածր վարկանիշ ունեցող դատավորի մոտ. պաշտպան

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին գույքի վրա արգելանքը դրվել էր նախաքննության ընթացքում` սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց հետո՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: