Քամի, կարկուտ, ավերվածություններ. Շիրակում գյուղացին ճշտում է վնասները

Ուժեղ քամին վնասներ է պատճառել նաև Գյումրի քաղաքին։ Գյումրիում պոկվել են շինությունների կտուրներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Շիրակում երեկ`հունիսի  4-ի երեկոյան  գրանցված ուժեղ կարկուտի և քամու հետևանքով  տուժել են մարզի մի շարք տարածաշրջաններ:

Սուրենյանի կանխատեսած աննախադեպ շոգն այսօր է. եղանակի տեսություն

Ախուրյանի և  Ամասիայի որոշ համայնքներում քամին արմատախիլ է արել ծառեր, պոկել տանիքներ, իսկ կարկուտից վնասվել են ցանքատարածությունները:  Հիմնականում տուժել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Գյուղացին ճշտում է պատճառված վնասները:

Ուժեղ քամին վնասներ է պատճառել նաև Գյումրի քաղաքին։   Գյումրիում պոկվել են շինությունների կտուրներ:  Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ԱԻ  Շիրակի մարզային փրկարարական վարչությունից, քամին պոկել է Գյումրու Նալբանդյան 6 Ա տան տանիքը և գցել փողոց՝  ճանապարհը դարձնելով անանցանելի։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը մեկուսացվել և հոսանքազրկել է: