Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով կարող է հրավիրվել Սերժ Սարգսյանը

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել այսօր, եթե ԱԺ լիագումար նիստն ավարտվի մինչև աշխատանքային օրվա ավարտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին կարող է հրավիրվել նաև ՀՀ երրորդ նախագահ, 2016թ–ին բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը։

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

«Չեմ ցանկանա, որ Հայաստանը փակվի». Մանուկյանի կարծիքով ԱԺ–ն չպիտի քննի ապրիլյան պատերազմը

«Որևէ անձի հրավիրելու կաշկանդվածություն չունենք՝ անկախ նրանից՝ ներկա, թե նախկին պաշտոնյա է: Քննելու ենք բոլոր գործընթացները, և եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել, կհրավիրենք»,- ասաց նա։

Նրա խոսքով` հանձնաժողովն իր աշխատանքները կսկսի և եթե աշխատանքի ընթացքում անհրաժեշտություն առաջանա որևէ նախկին կամ ներկա պաշտոնյայի պարզաբանումները լսելու, նրանք կհրավիրվեն նիստին։

«Այդ մարդիկ նախկինում պաշտոններ են զբաղեցրել։ Մենք չենք կարող անմեղության կանխավարկածը խախտել և ասել, որ նրանք մեղավորություն ունեն, բայց, եթե անհրաժեշտություն առաջանա լսել որևէ մեկին, կարծում եմ՝ խնդիր չի լինի»,– ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք` մայիսի 31–ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

Անցյալին վերադարձ չի լինի. Դավիթ Բաբայանը`25–ամյա վաղեմության հրադադարի համաձայնագրի մասին

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ ընդարձակ ելույթի ընթացքում նշել էր, որ հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը:

Նախատեսվում է, որ հանձնաժողովն առաջին նիստը կանցկացնի այսօր ` ԱԺ լիագումար նիստի ավարտից հետո։