Նարինե Թուխիկյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը մեկ շաբաթ ժամանակ ունի դիմումը հետ վերցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) հայտարարել է, որ հրաժարվում է ԱԺ պատգամավորի մանդատից։ Նա արդեն դիմում է ներկայացրել ԱԺ նախագահությանը:

Փաշինյանը 26 պաշտոնյայի ազատել է աշխատանքից

Ազգային ժողովի այսօրվա նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում Նարինե Խաչատուրյանը չվերցնի դիմումը, ապա նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը:

Տեղեկություններ կան, որ Նարինե Խաչատուրյանը նշանակվելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ:

Ո՞վ կլինի մշակույթի փոխնախարարը. Թուխիկյանի թեկնածությունն է քննարկվում

Նշենք, որ նա նախկինում Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն է եղել:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: