Մահացել է աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Կոպալյանը

Հանրահայտ երաժիշտը մահացել է Կանադայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ջազային երաժիշտ Տիգրան Կոպալյանը, որը հայտնի է Լեոն Ռեդբոուն կեղծանունով, մահացել է ։ Այս մասին հայտնում է The Variety-ն` հղում անելով երաժշտի ընտանիքին։

Ու միայն Երևանում էր դա խրախուսվում. քաղաքը, որը չդադարեց ջազ լսել

Կոպալյանը մահացել է երեկ` մայիսի 30–ին, Կանադայում։ Նա 69 տարեկան էր։

Ժամանակին Ռեդբոունին ուշադրություն էր դարձրել Բոբ Դիլանը, որին ցնցել էր երաժշտի կատարման ոճը։ Դիլանն առաջարկել էր Rolling Stone երաժշտական ամսագրին ուշադրություն դարձնել տաղանդավոր երաժիշտին։

Մեկ տարի անց Կոպալյանն իր առաջին պայմանագիրն էր կնքել։

Նա 15 ձայնասկավառակ է թողարկել։ Առաջինը ներկայացվել է 1975 թվականին ու կոչվել է On the Track: