Հայտնի է` ովքեր են լինելու Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականի մրցակիցները

Երևանի երեք մարզադաշտում շուտով կանցկացվի 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, մինչ այդ կայացել է վիճակահանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացավ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության վիճակահանությունը: Ութ թիմեր բաժանվեցին երկու ենթախմբի:

A ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան։ B ենթախմբում կմրցեն Չեխիան, Նորվեգիան, Իռլանդիան ու Ֆրանսիան։

Հուլիսի 14-27-ը Հայաստանի մայրաքաղաքի երեք մարզադաշտում կանցկացվի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Որպես կազմակերպիչ երկիր` Հայաստանի հավաքականը ազատված էր ընտրական հանդիպումներից: Բայց դա բնավ չի թեթևացնում մեր հավաքականի բեռը՝ որքան հնարավոր է լավ արդյունքի հասնել նման կարգի բարձր մրցաշարում:

«Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի չեմպիոն

A և B խմբի հանդիպումները կանցկացվեն «Հանրապետական» և «Բանանց-1» մարզադաշտերում, ինչպես նաև ֆուտբոլի Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Առաջինը մեկնարկ կվերցնեն A խմբում ընդգրկված հավաքականները:

Ավելացնենք, որ խմբային փուլում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը կիսաեզրափակիչի իրավունք կվաստակեն: Իսկ Եվրոպայի չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում: