Փաշինյանը 26 պաշտոնյայի ազատել է աշխատանքից

ՀՀ վարչապետը սկսել է օպտիմալացման գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 26 փոխնախարարի ազատել է պաշտոններից։ Համապատասխան որոշումները հրապարակվել են վարչապետի կայքում։

Նիկոլ Փաշինյանը լավ բան է հիշել, բայց ուշ. խորհրդային կանգառներից բան չի մնացել. Մինասյան

Պաշտոնյաներն աշխատանքից ազատվել են օպտիմալացման պատճառով։ Հիշեցնենք, որ նախարարությունների թիվը կրճատվել է` 17-ից դառնալով 12։

Դրանք են` արտաքին գործերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, արդարադատության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, բնապահպանության նախարարություն, առողջապահության նախարարություն, ֆինանսների նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Հիշեցնենք` Փաշինյանը դեռևս դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի` 17-ից դառնալով 12։

Փետրվարի 8-ին էլ հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: