Ծեծկռտուք` Մոսկվայի շրջանում. Արմեն Խաչատրյան օգտատերը տեսանյութ է հրապարակել սոցցանցում

Համացանցում մասսայական ծեծկռտուքի տեսանյութ է հայտնվել, որը տեղի է ունեցել Մոսկվայի շրջանի Օդինցովո քաղաքում։
Sputnik

Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդ իրար ծեծում, ապա նրանցից մեկը բացում է տաքսու բեռնախցիկն ու այնտեղից զենք է հանում և սկսում կրակ բացել։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, պատահարի հետևանքով տուժածներ չկան։ «2։30 տեղեկություն ստացվեց, որ Օդինցովո քաղաքում «Hyundai» դեղին տաքսի մեքենայից դուրս է եկել ինքնությունը դեռ չպարզած անձ և կրակ արձակել հրացանից»,–ասված է Մոսկվայի շրջանի ՆԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Այս պահին հետաքննություն է ընթանում։

Նշենք, որ սկանդալային այս տեսանյութը սոցցանցում տարածել է Արմեն Խաչատրյան անուն ազգանունով օգտատերը։