Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Սանկտ Պետերբուրգում

Մարզիկներից մեկը դարձել է նաև բազմամարտի ոսկե մեդալակիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայի ֆենոմենն ու ծեր մարզադահլիճը. մեդալ ենք ուզում ու նվաճում, բայց որտե՞ղ ենք մարզվում

Արթուր Դավթյանը դարձել է նաև բազմամարտի ոսկե մեդալակիր։

Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը: Մարզիկները մրցելու են նաև առանձին գործիքների վրա։

Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակիչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկերում և եզրափակիչ է անցել 5 գործիքներով։

Մայիսի 25-ին կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։