Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան տղամարդուն

25 տարեկան վարորդը չի լքել դեպքի վայրը, փորձել է հավաքվածների հետ օգնել վրաերթի ենթարկվածին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Քիչ առաջ ողբերգական ելքով պատահար է տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է  ենթարկել մոտ 40-ամյա մի տղամարդու, որը, նախնական վարկածով, փողոցն անցել է չթույլատրվող հատվածով։

Սարսափելի դեպք Գյումրիում. հայրը վրաերթի է ենթարկել իր 2 տարեկան որդուն

25-ամյա վարորդը չի լքել դեպքի վայրը և փորձել է հավաքվածների հետ օգնել վրաերթի ենթարկվածին։

Շտապօգնության մեքենայով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է։

Տեղում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, որոնք նաև միջոցառումներ են ձեռնարկում մահացած տղամարդու ինքնությունը պարզելու համար։