Սարսափելի դեպք Շիրակում․ կտրել է քրոջ վիզը, դանակահարել քրոջորդուն և ինքնասպան եղել

Տղամարդը սպանել է քրոջը, հետո դանակահարել անկողնում պառկած քրոջորդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 24 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 24-ին, վաղ առավոտյան սարսափելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Բասեն գյուղում։

Ողբերգական դեպք Երևանում. մեքենան վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան տղամարդուն

Ըստ գյուղում շրջանառվող խոսակցությունների՝ 59-ամյա մի տղամարդ գնացել է քրոջ տուն, մտել գոմ, որտեղ քույրը կովերին է կթել, և դանակով կտրել է քրոջ վիզը։ 61-ամյա կինը տեղում մահացել է։

Տղամարդը մտել է նաև քրոջ տուն ու դանակահարել անկողնում պառկած քրոջորդուն։

25-ամյա երիտասարդը փորձել է քեռուն վնասազերծել, ուստի արնաքամ լինելով դիմադրություն է ցույց տվել։ Քեռին տեղի է տվել ու հեռացել։

Երիտասարդը ձայն է տվել հարևաններին ու ազգականներին, որոնք վրա են հասել՝ օգնություն ցույց տալու։ Երիտասարդին տեղափոխել են Գյումրու հիվանդանոց։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։

Թե ինչ վիճակում է երիտասարդը, կարող եք կարդալ այստեղ։

Ահազանգին վրա հասած իրավապահներն ու գյուղացիները 59-ամյա տղամարդուն գտել են քրոջ տան նկուղում՝ առաստաղից կախված և մահացած։

Գյուղում խոսում են, որ վերջին ժամանակաշրջանում այդ տղամարդը ադեկվատ վարք չի դրսևորել և, կարծես, հոգեկան խնդիրներ ունի։ Այլ մանրամասներ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։