Եղանակը կտաքանա, բայց տեղումներն առայժմ չեն դադարի

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին Հայաստանում եղանակը զգալի կտաքանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik.Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 23-ին և 24-ին կեսօրից հետո անձրև կտեղա։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Անձրևը կուղեկցվի ամպրոպով, չի բացառվում, որ առանձին հատվածներում կարկուտ տեղա:

Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում մայիսի 23-ին և 24-ին նույնպես անձրև կտեղա կեսօրից հետո։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-20 մ/վ–ի։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +24 աստիճանի, գիշերային ժամերին կտատանվի 12-14 աստիճանների սահմանում։