Սուրեն Սարգսյանի գնահատմամբ`այդուհանդերձ, քաղաքական տարբեր բևեռներ տարբեր ձևով մեկնաբանեցին այդ արձագանքը։
«Այսօր իրավիճակն ամբողջությամբ վարչապետի ձեռքում է, նրա պատասխանատվությամբ են այս գործընթացները տեղի ունենում, պետության ղեկավարը որոշում է կայացրել այս ճանապարհով գնալ»,– ասում է նա։
Նրա խոսքով` ցանկացած լարված վիճակ, ցանկացած քաղաքական ճգնաժամ ազդում է երկրի վարկանիշի վրա, կարևորը, որը բոլոր ընթացող գործընթացները բացառապես օրենքի և սահմանադրության շրջանակում լինեն։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 17–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։ Պետք անցկացնել բոլոր դատավորների «վեթինգ»։