ՌԱԴԻՈ

«Դատական համակարգի զտումը ցավոտ, բայց անհրաժեշտ պրոցես է». Պարգև Օհանյան

«Անկախ դատավոր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Պարգև Օհանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է դատական համակարգի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններն ու կարծիք հայտնել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ համակարգում ցանկալի զտումն իրականացնելու համար։
Sputnik

«Միջամտությունը վիրահատական կլինի, թե քիմիաթերապիա` կարևոր չէ, բայց ինչ-որ բան պետք է արվի։ Դա, իհարկե, չի էլ նշանակում, որ թացը չորի հետ պետք է խառնվի։ Նաև շատ պարկեշտ և բարեխիղճ դատավորներ էլ կան»,– ասաց նա։

Պարգև Օհանյանի դիտարկմամբ` դատական համակարգում այսօր կա նոր, կիրթ ու երիտասարդ դատավորների մի սերունդ, որոնց աշխատանքային կենսագրությունը ոչ մի բացասական դրվագով աղտոտված չէ։

Դատական համակարգում խառնվել են իրար. «Ժողովուրդ»

«Դատական համակարգի զտումը ցավոտ, բայց անհրաժեշտ պրոցես է»,-կարծում է Պարգև Օհանյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 17–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։ Պետք անցկացնել բոլոր դատավորների «վեթինգ»։