«Ազնավուրին ճանաչելով չճանաչեցի». Ռոզի Արմենի նվերը շանսոնյեի 95–ամյակին. տեսանյութ

Ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95–ամյակը շնորհավորել է ` կատարելով Փարիզին նվիրված նրա երգերից մեկը։
Sputnik

Այս օրերին Երևանում գտնվող ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատարել է Շառլ Ազնավուրի «J'aime Paris au mois de mai («Սիրում եմ Փարիզը մայիսին») երգը` այն նվիրելով շանսոնյեի 95–ամյակին։

Ազնավուրը մեր քաղաքի արժանի զավակն է. Փարիզի քաղաքապետ

«Ինչպես Ազնավուրը իմ մասին ասաց` Ռոզի Արմենին ճանաչելով չճանաչեցի, այնպես էլ տարիներ անց ցավով ես կարող եմ այդպես ասել` Ազնավուրին ճանաչելով նրան մոտիկից չճանաչեցի»,–ասել է Ռոզի Արմենը։

Նշենք, որ Ռոզի Արմենը Երևանում համերգով հանդես կգա մայիսի 25–ին։