Մայիսը նկատելիորեն կզովանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին անձրև կտեղա, որը կուղեկցվի կարկուտով ու քամիով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր` մայիսի 19-ին, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում նույնպես այսօր հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +32 աստիճանի, իսկ գիշերը կտատանվի 15-17 աստիճանի սահմանում։